Ճապոնիան կազգայնացնի մոտ 280 կղզի
Աշխարհ
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ազգայնացնել և որպես պետական տարածք հռչակել մոտ 280 կղզի, որոնք չունեն ստույգ սեփականատերեր: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Երկրի կառավարության ներկայացուցիչների խոսքով՝ ծրագրված է մոտ ժամանակներս ստուգել այդ սահմաններում ընկած բոլոր կղզիները, որպեսզի պարզվի, թե ովքեր են նրանց տերերը: Այս գործընթացն սկսել է իրականացվել արդեն 5 տարի, որի շրջանակներում 99 կղզի է ազգայնացվել:
«Ճապոնիան որոշել է հստակեցնել, թե այդ կղզիներից որն ում է պատկանում, իսկ այն կղզիների հարցը, որոնք կմնան անորոշ, կազգայնացվեն: Մենք մտադիր ենք այս գործընթացն ավարտին հասցնել հունիս ամսին»,-հաղորդել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Չի բացառվում, որ որոշ կղզիներ կարող են տարածքային վեճերի առարկա դառնալ Ճապոնիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի միջև:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ