Ֆրանսիան տուգանել է Google-ին 150.000 եվրոյով
Աշխարհ
Ֆրանսիական CNIL ընկերությունը տուգանել է Google ընկերությանը 150 հազար եվրոյով՝ օգտատերերի տվյալների հետ աշխատանքի օրենքները խախտելու և չարաշահելու համար. հայտնում է ria.ru-ն:
Թվային շուկան կարգավորող ընկերության ծավալած նոր քաղաքականությունը այնքան էլ հստակ չի արտացոլում օգտատերերի տվյալների անվտանգությունը, քանի որ ընկերությունը կարող է օգտագործել օգտատերերից ստացված տվյալները: Դեր կոնկրետացված չեն նաև այն տվյալները, թե որքան ժամանակ է ընկերությունը պահում օգտատերերի նամակագրությունը:
Ավելի վաղ, ֆրանսիական թվային շուկան կարգավորող ընկերությունը զգուշացրել էր Google-ին հնարավոր պատժամիջոցների մասին:
Հիշեցնենք, որ 2013 թվականի մարտին Google-ի ներկայացուցիչները պաշտոնական հանդիպում էին ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի հետ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար, սակայն որևէ փոփոխության այդ հանդիպումները չեն հանգեցրել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ