Արիել Շարոնի հուղարկավորության ժամանակ Իսրայելը կուժեղացնի անվտանգությունը
Աշխարհ
Ինչպես հայտնում է Interfax-ը` հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին, Իսրայելի իշխանությունները մտադիր են ուժեղացնել անվտանգության միջոցառումները նախկին վարչապետ Արիել Շարոնի հուղարկավորության արարողությունն ապահով անցկացնելու համար:
Իսրայելի 11-րդ վարչապետ Արիել Շարոնին կհուղարկավորեն այսօր՝ Նեգև անապատի «Շիկմիմ» ընտանեկան ֆերմայում, կնոջ՝ Լիլիի կողքին: Վերջինս մահացել է 2000 թվականին:
Սպասվում է, որ Շարոնի թաղմանը հազարավոր մարդիկ ներկա կգտնվեն, այդ թվում' բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր երկրներից:
Հիշեցնենք, որ Շարոնը մահացել էր շաբաթ օրը` 85 տարեկանում, երկար տարիներ կոմայի մեջ գտնվելուց հետո: Իսրայելցիները նրան համարում են պատերազմի հերոս, իսկ պաղեստինցիները' ռազմական հանցագործ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ