Թայլանդում շարունակվում է «Փակենք Բանգկոկը» զանգվածային ակցիան
Աշխարհ
«Փակենք Բանգկոկը» անվանումը կրող ակցիայի մասնակիցները շարունակում են իրենց «պահանջ-միջոցառումը», որի նպատակն է արգելափակել պետական հաստատությունների գործունեությունն ու մայրաքաղաքի հիմնական մայրուղիների վրա տրանսպորտի շարժումը: Այս մասին հայտնում է Itar-tass-ը:
Ցուցարարները կառավարական շենքերի մոտ` ճանապարհի երկայնքով պատնեշներ են կանգնեցրել և պահանջում են Թայլանդի գործող կառավարության հրաժարականը:
Զանգվածային ցույցերը կաթվածահար են արել քաղաքի երթևեկությունը:
«Փակենք Բանգկոկը» անվանումը կրող ակցիան ցուցարարներն սկսել են անցկացնել դեռևս կիրակի երեկոյան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)