Օլանդը չդիմացավ ճնշմանը. նա խոստովանել է կնոջն իր սիրավեպի մասին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պատմել է իր քաղաքացիական կնոջը սկանդալային սիրավեպի մասին: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Լe Parisien պարբերականին:
Օլանդը խսոտովանել է իր կնոջը՝ Վալերի Տրիերվեյլերին, դերասանուհի Ժյուլի Գայեի հետ ունեցած սիրավեպի մասին, մինչ ֆրանսիական Closer ամսագիրը կհայտարարեր սկանդալային բացահայտման մասին:
Հիշեցնենք, որ Օլանդի ու Գայերի սիրային կապի մասին սկանդալային հրապարակում էր արել Closer ամսագիրը՝ ներկայացնելով նաև համապատասխան լուսանկարներ:
Օլանդն սպառնացել է դատական հայց ներկայացնել Closer-ի դեմ՝ միևնույն ժամանակ չհերքելով իր ու Գայերի միջև եղած կապը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ