Եգիպտոսում կկայանա նոր Սահմանադրության հանրաքվեն
Աշխարհ
Եգիպտոսում սկսվում է երկրի նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեն: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Հանրաքվեն կկայանա հունվարի 14-ին և 15-ին:
Քվեարկությանը կարող է մասնակցել 563 մլն 485 հազար եգիպտացի, որից 681 հազարը բնակվում է արտերկրում: Երկրում քվեարկության ժամանակ անվտանգությունը կապահովեն մոտ 250 հազար զինծառայողներ և ոստիկաններ:
Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան 72 ժամվա ընթացքում: Ավելի վաղ արդեն քվեարկել էին արտերկրում բնակվող եգիպտացիները: Նախնական տվյալներով՝ նրանց ճնշող մեծամասնությունը՝ 95-97 տոկոսը, աջակցություն է հայտնել նոր Հիմնական օրենքին:
Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը երկրի բնակչությանը կոչ էր արել կողմ քվեարկել երկրի Սահմանադրության նախագծին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն