Google-ը 3.2 միլիարդ դոլարի գործարք կկնքի Nest Labs-ի հետ
Աշխարհ
Google կորպորացիան հայտարարել է ամերիկյան Nest Labs ընկերությունը ձեռք բերելու ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործարքի արժեքը կազմում է 3.2 միլիարդ դոլար:
Nest Labs-ը, որը հիմնադրվել է 2010-ին` Apple-ի նախկին ինժեներներ Թոնի Ֆադելի և Մեթ Ռոջերսի կողմից, արտադրում է «խելացի տեխնիկաներ» տան համար:
Ընկերությունը ներկայացնում է արտադրանքներ, որոնք օգնում են խնայել էներգիա, ինչպես նաև ապահովված են օդում ծխի կամ շմոլ գազի առկայության մասին հայտնող ազդանշանային համակարգերով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ