Կհրապարակվեն Առաջին համաշխարհայինի մասնակիցների օրագրերը
Աշխարհ
Բրիտանական արխիվը կստեղծի նոր տեղեկատվական կայք, որտեղ կտեղադրվեն Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած զինվորների օրագրերը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մինչև տարվա վերջ, օնլայն ռեսուրսը նախատեսում է հրապարակել մոտ 1,5 մլն գրառում: Ազգային արխիվի կազմակերպիչները կոչ են արել կամավորներին՝ օգնել պատմաբաններին, ովքեր զբաղվում են նամակների հավաքագրմամբ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական յուրաքանչյուր ռազմական ստորաբաժանում պարտավոր էր օրագիր ունենալ։ Այդ օրագրերում ամեն օր նկարագրվում էին մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունները։
Այս պատմական «միջոցառում-ակնարկը» նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ