Նոբելյան մրցանակի 27 դափնեկիր Ռուսաստանին կոչ է անում վերացնել միասեռականության քարոզն արգելող օրենքը
Աշխարհ
Գիտության տարբեր բնագավառներում Նոբելյան մրցանակի 27 դափնեկիր ստորագրել է քիմիկոս Հարի Կրոտոյի և դերասան Իեն Մակքելանի՝ «Մատանիների տիրակալը» զրուցավեպում Գենդալֆի դերակատարի դիմումի տակ՝ պահանջելով «համասեռամոլության քարոզչության արգելքի» մասին ռուսական օրենքի վերացում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակում գիտնականները նշում են, որ սեռական փոքրամասնությունների դեմ օրենքի ընդունումից հետո Ռուսաստանում աճել է բացասական վերաբերմունքն ու ագրեսիան:
«Բողոքը երբեք հեշտ չի լինում, սակայն մենք հուսով ենք, որ նոր օրենսդրությանը անհամաձայնություն հայտնելով՝ մենք կարող ենք Ռուսաստանին հասկացնել, որ արդեն ժամանակն է ընդունելու 21-րդ դարի հումանիտար, քաղաքական և ժողովրդավարական սկզբունքները, որոնց իրականացմամբ զբաղվում էր Միխայիլ Գորբաչովը»,-ասված է բաց նամակում:
Հիշեցնենք, որ 2013-ի հունիսի վերջին Ռուսաստանում ընդունվել էր անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունն արգելելու մասին օրենքը, ինչը քննադատության էր ենթարկվել հիմնականում արևմտյան գործիչների կողմից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ