Շվեդ կանայք հաջողությամբ արգանդ են փոխպատվաստել
Աշխարհ
Շվեդիայում փորձնական ծրագրի շրջանակներում ինը կանանց հաջողվել է իրենց ազգականուհիներից արգանդ փոխպատվաստել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բժշկական գիտափորձի բոլոր մասնակիցները մոտ 30 տարեկան են:
Հնարավոր է, որ նրանցից որևէ մեկը կարող է հղիանալ, և որ բացառված չէ, նաև ծննդաբերել:
Նախկինում արգանդ փոխպատվասելու փորձեր ձեռնարկվել են Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում: Փորձերը, սակայն, ձախողվել են, քանի որ կանանց հետագայում չի հաջողվել իրենց մեջ կրել երեխային:
Նմանատիպ վիրահատական հետազոտություններ ծրագրում են իրականացնել նաև Մեծ Բրիտանիայում և Հունգարիայում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)