Տիմոշենկոյի համար Սպիտակ տան կայքում կազմակերպված խնդրագիրը ստացել է 100.000 ստորագրություն
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու համար Սպիտակ տան կայքում կազմակերպված հանրագիրը հավաքվել է մոտ 100.000 ստորագրություն: Այս մասին հայտնում է Коммерсант.ru-ն:
Հանրագիրը ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է անում աջակցել Ուկրաինայի նախկին վարչապետի ազատ արձակմանը: Հանրագիրը կազմակերպվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին: Օրենքով նախատեսվում է, որ Սպիտակ տունը պարտադիր պետք է արձագանքի մեկ ամսում 100.000 ստորագրություն հավաքած հանրագրի մասնակիցներին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 11-ին Տիմոշենկոն 7 տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանի հետ գազային պայմանագիր ստորագրելիս լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:
ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ 2011թ Տիմոշենկոյի գործը քննելիս Ուկրաինայի դատարանը նրան ձերբակալելու անօրինական հրաման է արձակել, ինչով խախտվել է ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ