Այսօր The Beatles խմբի միջազգային օրն է
Աշխարհ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 2001թվականից ի վեր հունվարի 16-ին աշխարհում նշվում է լեգենդար The Beatles խմբի միջազգային օրը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
1957թ. այս օրը Լիվերպուլում կայացավ Cavern ակումբի բացումը, որտեղ ժամանակին իր առաջին ելույթներն է ունեցել հայտնի խումբը։
The Beatles-ի ստեղծագործությունների մեծամասնությունն ստեղծված են համահեղինակային ու ստորագրված են Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի անուններով։ Rolling Stone's 500 ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմը։ Խումբը նվաճել է 7 Գրեմմի։
The Beatles-ի անդամները դադարեցրին իրենց համատեղ աշխատանքը 1970 թվականին, չնայած դեռ 1967-ին Փոլը և Ջոնը շոու-բիզնեսում կատարում էին սեփական նախագծերը։ Իսկ The Beatles-ի լուծարումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը շարունակեց իր սոլո կարիերան։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ