Կոլորադոյում մարիխուանայի սիրահարների համար ստեղծվել են «ներման տուփեր»
Աշխարհ
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի օդանավակայաններից մեկի ղեկավարությունը տեղադրել է «ներման տուփեր», որտեղ կանաբիսի սիրահարները կարող են նետել թմրանյութը, քանի որ ըստ նոր օրենքի` այն չի թույլատրվում ինքնաթիռ տանել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ուղևորները կարող են կանաբիսը նետել տեղադրված կանաչ տուփերի մեջ:
Չնայած Կոլորադոյում մարիխուանայի օգտագործումը դարձել է օրինական, դեռ պահպանվում են որոշակի սահմանափակումները: Կոլորադոյի բնակիչները չեն կարող մարիխուանա տանել ինքնաթիռ: ԱՄՆ-ում թռիչքները կարգավորող նորմերն արգելում են ղեկավարել ինքնաթիռը, եթե հայտնի է, որ դրանում մարիխուանա կա:
Հիշեցնենք, որ «Մարիխուանայի մասնակի օրինականացման մասին» որոշումն ընդունվել է 2012-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում, իսկ հունվարի 1-ից մարիխուանան հայտնվել է մասնագիտացված խանութների վաճառքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ