Ամերիկացի հնագետները Եգիպտոսում գտել են անհայտ փարավոնի գերեզման
Աշխարհ
Եգիպտոսում ամերիկացի հնագետները հայտնաբերել են մինչ այժմ անհայտ փարավոնի գերեզման: Այս մասին հայտնում է polit.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:
Գերեզմանը հայտնաբերվել է Աբիդոս հնամենի քաղաքի տարածքում: Գերեզմանաքարի վրա գրված է եղել Սենեբկեյ անունը, ով երկիրը ղեկավարել է 3700 տարի առաջ:
Ուսումնասիրությունների հետագա ընթացքը պարզել է, որ փարավոնի հասակը կազմել է մոտ 185 սանտիմետր:Գիտնականները հայտնաբերել են նաև ծիսական անոթներ, որոնցում պահվել են փարավոնների օրգանները:
Փորձագետները կարծում են, որ գերեզմանը թալանված է եղել, քանի որ այստեղ բացակայում էին մութ աշխարհի աստվածներին նվիրվող արձանները:
Գերեզմանը պատկանում է այն ժամանակաշրջանին, երբ հիքսոսները գրավեցին Եգիպտոսը և հիմնեցին Եգիպտոսի տիրակալների իրենց դինաստիան:
Ըստ գիտնականների՝ Սենեբկեյը չի դասվում հիքսոսների շարքին, ինչից էլ կարելի է հետևություն անել, որ Եգիպտոսն ամբողջովին չի գտնվել քոչվոր ցեղերի վերահսկողության տակ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ