Աշխարհի ամենաբարձր հյուրանոցի նոր ռեկորդը
Աշխարհ
Աշխարհի ամենբարձր հյուրանոցը, որի կառուցման աշխատանքերն ավարտվել են 2013-ի վերջին, համարվում է JW Marriott Marquis հյուրանոցը, որը գտնվում է Դուբայում: Այս մասին հայտնում է Dubai Emirates ինտերնետ պորտալը՝ հղում անելով Բարձրահարկ շենքերի և քաղաքային միջավայրի միջազգային Խորհուրդին:
Հյուրանոցի երկու աշտարակներից մեկի բարձրությունը 355 մետր է: JW Marriott Marquis-ն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենաբարձր հյուրանոց:
Դուբայը հայտնի է շինարարության ոլորտում իր ռեկորդներով։ Այստեղ են գտնվում նաև աշխարհի ամենաբարձր շենքը՝ Burj Khalifa-ն (828 մետր), ամենաբարձր բնակելի շենքը՝ Princess Tower-ը (414 մետր):


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ