«Հայտնաբերվել» է Պիկասոյի անհայտ նկարը
Աշխարհ
Բոսնիայում գտնվող Կոզարսկա Դուբիցա քաղաքի ազգային գրադարանում է պահվում հայտնի իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի գրաֆիկական աշխատանքը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ըստ գրադարանի աշխատակիցների՝ այդ աշխատանքը երկար տարիներ գաղտնի է պահվել: Նկարում նկարչի ստորագրությունը չկա, բայց մշակութային հաստատության ներկայացուցիչները վստահ են դրա իսկության մեջ:
Պիկասոյի աշխատանքը գրադարանին նվիրել է իրենց երկրի ազգային հերոս Բոշկո Շիլեգովիչը, իսկ նա էլ, իր հերթին, որպես նվեր, ստացել է 1964-ին:
Մշակութային կենտրոնի նախկին տնօրենը հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ այս տարիների ընթացքում շատ է վախեցել թանկարժեք նվերի պահպանմամբ:
«Մենք այդ ժամանակ չունեիք նկարի պահպանման համապատասխան տեխնիկան և կարող էինք գլուխգործոցը պահպանել միայն լռությամբ»,-ասել է տնօրենը:
Նկարը գրադարանում պահվել է սովորական չհրկիզվող պահարանում՝ 1980-ականներից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ