Բանգկոկում իրականացված հզոր պայթյունի հետևանքով` մոտ 30 ցուցարար է տուժել
Աշխարհ
Բանգկոկի կենտրոնում անցկացվող հակակառավարական ցույցի ընթացքում իրականացված պայթյունի հետևանքով` առնվազն տասը ցուցարար է տուժել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ անհայտ անձինք պայթուցիկ սարք են նետել ցուցարարների խմբի վրա, ովքեր պահանջում են երկրի ժամանակավոր կառավարության հրաժարականը և արտահերթ ընդհանուր ընտրությունները չեղյալ համարելը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Թաիլանդում նոր զանգվածային ակցիա էր սկսվել, ինչի արդյունքում ցուցարարները փակել էին երթևեկությունը մայրաքաղաքի կենտրոնի հիմնական խաչմերուկներում, իսկ հունվարի 15-ին պայթուցիկ սարք էր գործի դրվել ընդդիմության առաջնորդի տան մոտ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն