ԱՄՆ-ում սկսվել է կիրառվել մահապատժի ենթարկելու ներարկման մեթոդը
Աշխարհ
ԱՄՆ-ի Օհայոյի նահանգում 53-ամյա Դենիս Մակգիրեի մահապատիժը տևել է մոտ 25 րոպե, քանի որ բանտարկյալին ներարկել են մահացու միդազոլամ հանգստացնող պատրաստուկի և ցավազրկող հիդրոմորֆոնի խառնուրդը: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
Մակգիրեի նկատմամբ մահվան դատավճիռ էր կայացվել այն բանի համար, որ 1989 թվականին նա բռնաբարել ու սպանել էր հղի մի կնոջ: Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներն ընդգծում են, որ նախկինում նման մահացու ներարկումներ ոչ մի տեղ չեն կիրառվել:
Դատապարտյալի փաստաբանները պահանջել են չեղյալ հայտարարել «փորձնական մահապատիժը», քանի որ բանտարկյալը մինչև գիտակցության կորուստը անասելի ցավեր կզգա:
Ինչպես վկայում է աղբյուրը, Դենիս Մակգիրեն մահացել է ներարկումից 15 րոպե հետո և ունեցել է շնչառության լուրջ խնդիրներ:
Այս պատրաստուկը մահապատիժներ իրականացնելու համար ավելի վաղ կիրառվել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)