Սաակաշվիլիին մեղադրում են անօրինական ճանապարհով բնական գազ օգտագործելու մեջ
Աշխարհ
Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աշխատակազմին մեղադրել է բնական գազի անօրինական օգտագործման մեջ: Այս մասին գրում է Грузия Online-ը:
Մասնավորապես, նա ներկայացրել է, որ Թբիլիսիում նախագահական նստավայրի մի մասն անօրինական` գազի հաշվիչը շրջանցելու հաշվին, բնական գազ է օգտագործել և արդեն վարչական ակտ է կազմվել։
Ըստ տեղական ԶԼՄ-ների` կա նաև վարկած, ըստ որի Թբիլիսիի մոտակայքում տեղակայված առանձնատներն ու այլ մասնավոր ընկերությունները նույնպես բնական գազ են օգտագործել անօրինական ճանապարհով։
Էլոշվիլին չի բացառել, որ ներկայումս ԱՄՆ-ում գտնվող Սաակաշվիլին կարող է հարցաքննվել մեկ այլ սկանդալային գործով, որը վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի ֆինանսական խարդախություններին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ