Ճապոնիայում ստեղծվել է ավտոբուսի մոդել, որը կօգտագործվի տարերային աղետի ժամանակ
Աշխարհ
Ճապոնիայի Hino Morots Ltd ավտոկոնցեռնը էլեկտրոնիկա արտադրող Hitachi Ltd-ի հետ համատեղ մշակել է նոր մոդելի ավտոբուս, որը կարող է տարերային աղետի դեպքում դառնալ շարժական էլեկտրակայան և էլեկտրականություն մատակարարել բնակչությանը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Ավտոբուսն ունի խնայողական և էկոլոգիապես անվտանգ հիբրիդային շարժիչ: Մշակողների գնահատմամբ՝ էլեկտրակայան-ավտոբոսը կարող է 10 ժամվա ընթացքում լիարժեք էլեկտրականություն մատակարարել դպրոցի շենքին: Ճապոնիայում սովորաբար հենց դրանցում են ապաստարաններ կառուցում երկրաշարժերի և ցունամիների դեպքում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)