ԱՄՆ-ն պահանջել է Ուկրաինայի իշխանություններին դուրս բերել հատուկ նշանակության ջոկատները
Աշխարհ
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին երկրում իրավիճակը սրելու համար՝ պահանջելով դուրս բերել հատուկ ուժայիններին Կիևի կենտրոնից և երկխոսություն սկսել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Նա նաև նշել է, որ Օբամայի վարչակազմը կոչ է անում երկու կողմերին էլ վերջ դնել հակամարտությանը, հակառակ դեպքում պատժամիջոցներն անխուսափելի են:
Ըստ Հեյդենի` իրավիճակը վատացել է, քանի որ Ուկրաինայի կառավարությունը չի ճանաչում մարդկանց օրինական պահանջներն ու դժգոհությունը:
«Փոխանակ կրքերը հանդարտեցնելու, Ուկրաինայի կառավարությունը քրեականացնում է խաղաղ բողոքի ցույցերը և զրկում հասարակությանն իր կարծիքը հայտնելու բնական իրավունքներից »,-աել է Քեյթլին Հեյդենը:
ԱՄՆ Անվտանգության խորհրդում Ուկրաինայի իշխանություններին կոչ են արել չեղյալ հայտարարել օրերս ընդունված «հակաժողովրդավարական օրենքները»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Կիևի կենտրոնում՝ Գրուշևսկու փողոցում բախումները սկսվել էին գործող իշխանությունների քաղաքականության դեմ թվով 8-րդ ժողովրդական վեչեից հետո: Ցուցարարների մի մասը փորձել էր հատել ներքին գործերի մարմինների աշխատակիցներից կազմված շղթան, որը պահպանում էր կառավարական թաղամասի շուրջ կարգուկանոնը: Տուժել են իրավապահ մարմինների ավելի քան 70 աշխատակիցներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ