Օբաման կարծում է, որ մարիխուանան քիչ վնասակար է, քան ալկոհոլը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ մարիխուանան քիչ վնասակար է, քան ալկոհոլն՝ անհատական օգտագործողի վրա ազդեցության տեսանկյունից: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Նախագահը խոստովանել է նաև, որ երիտասարդ տարիներին մարիխուանա է օգտագործել՝ անվանալով այն «վատ ուղղություն»։ Նա անհանգստություն է հայտնել, որ աղքատ ընտանիքների երեխաները, հիմնականում աֆրիկյան և լատինաամերիկյան ծագում ունեցողները, թմրանյութերի գրեթե ազատ հասանելիություն ունեն։
Այնուամենայնիվ, նախագահը նշել է, որ չի խրախուսում մարիխուանա ծխելը:
«Ես ասել եմ իմ դուստրերին, որ իմ կարծիքով` բավականին վատ գաղափար է մարիխուանա ծխելը: Այն ժամանակի անիմաստ վատնում է, և այնքան էլ լավ չի ազդում առողջությանը»,-ասել է նախագահը:
Նախագահը նաև ավելացրել է, որ «ծանր» թմրանյութերի հասցրած վնասն անհամեմատելի է մարիխուանայի օգտագործման հետևանքների հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)