Ասադը կմասնակցի Սիրիայի նախագահական ընտրություններին
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հաստատել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է 2014թ. կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Նախագահը հայտնել է, որ ոչինչ չի կարող կանգնեցնել նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հարցում։
«Իմ կառավարությունը կապ չունի զանգվածային սպանությունների հետ, և ես որևէ տարբերություն չեմ տեսնում սիրիական ընդդիմության ու ջիհադիստների միջև»,-ասել է Ասադը:
Հիշեցնենք, որ առաջիկա օրերին Ժնևում կայանալու է Սիրիայի հարցով միջազգային համաժողովը, որի ընթացքում կքննարկվի արաբական պետությունում ժամանակավոր կառավարության ստեղծման առաջարկը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)