«Ալ Քաիդան» կստեղծի ճամբարներ կին ահաբեկիչների համար
Աշխարհ
«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները Սիրիայում կին ահաբեկիչների համար ճամբար են ստեղծել, որոնք կհետևեն «սպիտակ այրու» օրինակին: Վերջինս մասնակցել էր Նայրոբիի առևտրի կենտրոնի ահաբեկչությանը: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Տվյալ տեղեկությունը հայտնել է ահաբեկիչներին աջակցող բլոգեր Աբու Կուական։ Նա հայտնել է, որ բոլոր քույրերը, ովքեր ջիհադ իրականացնելու հնարավորություն են փնտրում, կարող են չանհանգստանալ. նրանց մասին հոգ կտանեն։
Կին-ահաբեկիչների ճամբարի գտնվելու վայրը հայտնի չէ: Հնարավոր է` այն հիմնվի Սիրիայում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն