Սիրիական ազգային խորհուրդը լքել է կոալիցիան
Աշխարհ
Սիրիայի ազգային խորհուրդն, ի նշան բողոքի, լքել է ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի շարքերը, «Ժնև-2»-ին մասնակցելու` վերջինիս որոշման դեմ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ազգային կոալիցիան հաստատել է իր մասնակցությունն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը հետ է կանչել Իրանի մասնակցության հրավերը:
Հիշեցնենք, որ Սիրիայի ներսում մի շարք զինված խմբավորումներ ավելի վաղ հայտարարել էին, որ Ազգային կոալիցիան չեն համարում իրենց քաղաքական թևը և մտադիր չեն ենթարկվել նրա որոշումներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ