Սիրիայի հակամարտությունը միջազգային իրավունքների խախտման հետևանք է
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Սիրիայի հակամարտության երկու կողմերն էլ խախտել են միջազգային իրավունքը, ինչի արդյունքում երկիրը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ «Ժնև 2» համաժողովի բացման ժամանակ:
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ բոլոր կողմերն էլ մարդասիրական օրենսդրության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից և ոչ կոռեկտ վերաբերմունք, ինչը հանգեցրել է երկրում մարդասիրական ճգնաժամի:
Պան Գի ՄունըՍիրիայի պատվիրակությանը նաև կոչ է արել նպաստել հակամարտության կարգավորմանը:
«Հակամարտության գլխավոր խթանը հանդիսացել է դրսից սպառազինության մատակարարումը, ինչպես նաև օտարերկրացի զինյալները և ահաբեկչական խմբավորումները»,-ասել է Պան Գի Մունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ