Ժիրինովսկին Օբամայի` կանաչած դեմքի համար մեղադրել է Միշելին
Աշխարհ
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ համաշխարհային գերտերությունների առաջնորդները չպետք է կին ունենան, քանի որ հենց կնոջ պատճառով է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջին ժամանակներս բավականին վատ տեսք ունի: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Հոգեբանական վերլուծության արդյունքում` Ժիրինովսկին եկել է այն եզրահանգման, որ Օբաման արտաքինից շատ է ծերացել, կանաչել, դեմքին բազմահազար կնճիռներ են հայտնվել, որոնց միակ պատճառը Միշելն է։
«Քլինթոնին Մոնիկան կործանեց, իսկ Օբամային` սեփական կինը։ Հզոր պետությունների ղեկավարները պետք է լինեն առանց կնոջ»,- ասել է Ժիրինովսկին։
Նա կարծում է, որ կինն իր հիմարություններով խանգարում է Օբամային:
«Նա ամբողջ աշխարհն է կառավարում, իսկ կինն իր հիմարություններով նրան հանգիստ չի տալիս։ Ակնհայտ է, որ նա արդեն չի դիմանում, ճերմակել է ամբողջությամբ»,- նշել է Ժիրինովսկին։
Հայտարարության վերջում նա հավելել է, որ Օբամային նամակ է գրելու, որպեսզի վերջինս շուտափույթ ազատվի կնոջից։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ