Ես վստահ եմ, որ մենք կհասնենք քաղաքական երկխոսության. Յանուկովիչ
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է իր երկրի քաղաքացիներին` Ուկրաինայի միասնության և ազատության օրվա առթիվ: Այս մասին ասվում է նախագահի գրասենյակի կայքում:
«Ուկրաինայում տեղի ունեցող լարված իրադարձությունները մեր առաջ են ելել` որպես Ուկրաինայի հասունության, միասնության և հանդուրժողականության փորձություն: Ես վստահ եմ, որ այս բոլոր փորձություններից Ուկրաինան պատվով դուրս կգա: Մենք կարող ենք հասնել միասնականության` հանուն Ուկրիանայի բարօրության և բարգավաճման»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նախագահը նշել է նաև, որ ոչ ոքի չի հաջողվի պառակտել հզոր և կայուն պատմություն ունեցող երկիրը, քանի որ Ուկրաինայի ժողովուրդը՝ ժողովրդավարական և միասնական արժեքների կրող է, և իրենք կարող են հասնել քաղաքական երկխոսության:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ