ԱՄՆ-ում կապիկները կվերապատրաստվեն հաշմանդամներին օգնելու համար
Աշխարհ
ԱՄՆ Քենտուքի նահանգի իշխանությունները կընդունեն օրենք, ըստ որի՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կօգնեն կապիկները: Այս մասին հայտնում է Вести.ru-ն:
Գիտնականների կարծիքով` կապիկները կկարողանան կատարել առօրյա խնդիրներ, որոնք հաշմանդամներն ի վիճակի չեն լինի կատարել` վառել լույսը կամ փոխել գրքի էջերը:
Կենդանաբանները կապիկների գլխավոր առավելություններից են համարում նրանց կյանքի տևողությունը, որը հասնում է մինչև 40 տարվա:
Կապիկ օգնականները վերապատրաստվել են Միացյալ Նահանգներում` 1979 -ից սկսած: Գրեթե 35 տարվա պատմություն ունեցող բարեգործական գործունեության ընթացքում հաջողվել է վերապատրաստել և հատուկ հանձնարարություններ կատարելուն վարժեցնել մոտ 90 կապիկ օգնականի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ