Սիրիական ճգնաժամի գլխավոր մեղավորն Ասադն է. Ջոն Քերի
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սիրիական ճգնաժամի մեղքը բարդել է երկրի նախագահ Բաշար Ասադի վրա: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն:
Ըստ Քերիի՝ Ասադը չի կարող մասնակցել Սիրիայում անցումային կառավարության ստեղծմանը, որովհետև նա երես է թեքել իր ժողովրդից և թույլ է տվել հազարավոր սիրիացիների՝ զոհվել:
«Ոչ ոք չի կարող նույնիսկ մտածել, որ ապագայում Սիրիան կընդունի մի մարդու, ով լքել է իր ժողովրդին՝ թողնելով մահանալ հազարավոր սիրիացիների»,-ասել է Քերին:
Քերին նաև նշել է, որ Ասադը չի կարող միայնակ հասնել Սիրիայում իշխանության պահպանման: Խոսելով սիրիական հակամարտության քաղաքական լուծում որոնելու գործընթացի մասին՝ Պետդեպի ղեկավարը նշել է, որ միջազգային հանրությունը դեռևս գտնվում է ճանապարհի սկզբին:
Պետքարտուղարը նշել է, որ Ասադը ջանքեր չի խնայել, որպեսզի Սիրիան մագնիս դառնա ահաբեկիչների համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ