Կիևում զոհված ցուցարարին կարող էր սպանել ՆԱՏՕ-ի դիպուկահարը
Աշխարհ
Ռեգիոնների կուսակցության խմբակցությունից ժողովրդական պատգամավոր Եվգենի Բալիցկին հայտնել է, որ բողոքի ակցիայի ժամանակ զոհված մասնակիցներից մեկը կարող է սպանված լինել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի պրոֆեսիոնալ դիպուկահարի կողմից: Այս մասին հայտնում է Сегодня.ru-ն:
Ինչպես հայտնում է Ռեգիոնների կուսակցության մամլո ծառայությունը, խորհրդարանականը նշել է, որ արդեն կան զոհեր, սակայն դրա համար պատասխանատվություն ընդդիմադիր առաջնորդները չեն ցանկանում ստանձնել:
Նա ենթադրություն է հայտնել, որ բողոքի ակցիայի ժամանակ զոհված մասնակիցներից մեկը կարող է սպանված լինել դիպուկահարի կողմից:
«Չի բացառվում, որ խոսքը ՆԱՏՕ-ի երկրներից մեկի պրոֆեսիոնալ վարձկանի մասին է, ով բերվել է ընդդիմության արմատական թևի պատվերով»,- հավելել է խորհրդարանականը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)