ԱՄՆ պետդեպում տեղյակ չեն ադրբեջանական դիվերսիայի մանրամասներին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղարությունում տեղյակ չեն ադրբեջանական դիվերսիայի մանրամասներին և խոստացել են ուսումնասիրել փաստերը:
Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայնտել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակի տեղակալ Մարի Հարֆը' միաժամանակ կոչ անելով կողմերին խուսափել բռնությունից և խնդիրները լուծել խաղաղ ճանապարհներով: Լրագրողը խնդրել է Պետքարտուղարության դիրքորոշումը ներկայացնել հունվարի 19-ի լույս 20-ին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակման և հայ զինվոր Արմեն Հովհաննիսյանի սպանության կապակցությամբ: «Ես տեղյակ չեմ կոնկրետ միջադեպին: Ուրախ կլինեմ այն ստուգել և մեկնաբանություն ստանալ ձեզ համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' պատասխանել է Հարֆը: Լրագրողը մեջբերել է ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների և վերլուծաբանների մեղադրանքներն այն մասին, որ ադրբեջանական սպառնալիքների կամ հարձակումների պարագայում, ինչպես տեղի էր ունեցել մի քանի օր առաջ, Պետդեպարտամենտը, փոխանակ քննադատելու բռնության ակտը և հրադադարը խախտած կողմին' այս դեպքում Ադրբեջանին, հանդես է գալիս շատ ընդհանրական հայտարարություններով:
Շարունակությունն` այստեղ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ