Գորբաչովը խնդրել է Օբամային և Պուտինին վերջ դնել Ուկրաինայում սկսված ճգնաժամին
Աշխարհ
Ինչպես հայտնում է Interfax-ը, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կոչ է արել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներին՝ Բարաք Օբամային և Վլադիմիր Պուտինին, իրենց մասնակցությունն ունենալ Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու հարցում: Այդ մասին նա տեղեկացրել է բաց նամակում:
«Վլադիմիր Վլադիմիրովիչ, պարոն Օբամա, ես խնդրում եմ ձեզ գտնել ճիշտ ճանապարհներ և ընդունել կոնկրետ քայլեր, որպեսզի օգնեք Ուկրաինային վերադառնալու իր խաղաղ զարգացման ճանապարհին: Ես ձեզ հետ մեծ հույսեր եմ կապում»,-ասվում է Գորբաչովի՝ Պուտինին և Օբամային ուղղված դիմում-նամակում:
«Համոզված եմ, որ ձեր ուժերը կներեն այդ խնդիրը կարգավորելու համար: Հակամարտող կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Գորբաչովը:
Ըստ Գորբաչովի` Կիևի իրադարձությունների ընթացքը սպառնում է ոչ միայն հենց Ուկրաինային և նրա հարևաններին, այլև Եվրոպային և ողջ աշխարհին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ