Կիև են ուղարկվում իրավապահների նոր ջոկատներ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, իրավապահների 10 ավտոբուս Դոնեցկից ուղարկվել են Կիև` հասարակական կարգի պաշտպանության համար: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
«Իրավիճակն ամեն կերպ կարող է ծայրահեղ դառնալ, ոստիկանների այս ջոկատը ոչ միայն կհամալրի, այլ նաև կփոխարինի այն իրավապահներին, ովքեր այս օրերին եղել են Կիևում և առողջական վատ դրությունից ելնելով` չեն կարողանում շարունակել աշխատանքային պարտականությունները»,-ասվում հաղորդագրության մեջ:
Նշենք, որ չնայած հունվարի 23-ից Ուկրաինայի իշխանության և ընդդիմադիր անդամների միջև ծավալված բանակցություններին, Կիևում անկարգություններն օր առ օր ծայրահեղ են դառնում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ