ՆԱՏՕ-ն ամեն ինչ կանի Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության համար
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը պայմանավորվել են Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգությանն առնչվող համագործակցության մասին: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
ՆԱՏՕ-ն աջակցություն կցուցաբերի Ռուսաստանին Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ուժողացման համար և հատուկ ծրագրեր կմշակի այն բարձր մակարդակով իրականացնելու համար:
«Ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև շատ այլ երկրներում խորհրդակցություններ են անցկացնում առաջիկա օլիմպիական խաղերի վերաբերյալ, որի արդյունքում ձեռք են բերվում մի շարք որոշումներ և պայմանավորվածություններ: Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեծ անվտանգություն ապահովելու համար»,-ասել է Ֆիլիպ Բրիդլավը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ