Կիևի ցուցարարները շարունակում են շինությունների գրավումը
Աշխարհ
Ցուցարարները Ուկրաինայի արևմուտքի Իվանո Ֆրանկովսկ քաղաքում ներխուժել են մարզի պետական վարչակազմի շենք: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
Շենք ներխուժածներին չի հաջողվել աշխատասենյակում գտնել մարզի ղեկավար Վասիլի Չուդնովին: Վարչակազմի շենքի առաջ, լրատվական ծառայության տվյալներով, հավաքվել է մոտ հինգ հազար մարդ, իսկ շենքի ներսում գտնվում է մոտ 1500 ցուցարար:
Նշենք, որ շենք ներխուժելու ընթացքում ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ: Վիրավորների մասին այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ