Սնոուդենի` ռուսաստանյան «ժամանակավոր ապաստանը» կվերափոխվի «մշտականի»
Աշխարհ
Ինչպես հայտնում ria.ru-ն, Ռուսաստանի իշխանությունները կարող են երկարաձգել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տալու մասին փաստաթղթի ժամկետը: Այս մասին հայտարարել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
«Մենք չենք կարող նրան վտարել Ռուսաստանից: Մենք չպետք է մոռանանք, որ չպետք է հույսեր կապել Սնոուդենի` հայրենիք վերադառնալու դեպքում, արդար դատի հետ»,-ասել է Պուշկովը:
Ավելի վաղ Ալեքսեյ Պուշկովն ակնարկել էր, որ Սնոուդենի «ժամանակավոր ապաստանը» կարող է վերափոխվել «մշտականի»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն