Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է (լուսանկարներ)
Աշխարհ
Այսօր նշանավոր երգիչ, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է։ Նա մեծ ներդրում է ունեցել ռուսական մշակույթի և ռուս հասարակության մեջ` բարդ, բայց բարձր գաղափարական արժեքներ տարածելու հարցում: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին` Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում։ Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում:
Չնայած անտեսված էր սովետական իշխանությունների կողմից` Վիսոցկին դեռևս կենդանության օրոք հիրավի ձեռք բերեց համախորհրդային ճանաչում:
Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում։ Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի:
Նշանավոր երաժիշտը մահացել է 1980թ.-ին։






























































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ