Ժնևում ավարտվել է Սիրիայի ընդդիմության ու կառավարության ներկայացուցիչների հանդիպումը
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ժնևում ավարտվել է Սիրիայի ընդդիմության ու կառավարության անդամների պատվիրակությունների առաջին հանդիպումը, կողմերը գնացել են ընդմիջման: Այս մասին տեղեկացնում է Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչը:
«ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Բրահիմիի մասնակցությամբ առաջին հանդիպումն ավարտվել է: Կողմերը գնացել են ընդմիջման»,-ասել է նա:
Սիրիայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները Ժնևում կայացած հանդիպման ժամանակ չեն սեղմել միմյանց ձեռքը:
Երկրորդ հանդիպումը տեղի կունենա Ժնևի Ազգերի պալատում` ճաշից հետո, Երևանի ժամանակով ժ. 19:00-ին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)