Կիևում շարունակվում է «ճակատամարտը» Ուկրաինական տան համար
Աշխարհ
Կիևում հունվարի 26-ին տեղի ունեցող իրադարձությունների ընդհանրական պատկերը ներկայացրել է itar-tass-ը:
Ըստ լրատվականի՝ իրավապահ մարմինների մոտ 200 աշխատակիցներ շաբաթ լույս կիրակի գիշերը լքել են Կիևի կենտրոնում գտնվող Ուկրաինական տունը, որի գրոհը շարունակվել է մի քանի ժամ, որից հետո «Բերկուտ»-ի հատուկջոկատայինները ոստիկաններին անցկացրել են Միխայլովյան հրապարակի կողմը:
Ուկրաինայի ՆԳՆ-ը երկրի քաղաքացիներին կոչ է արել չմասնակցել հանրահավաքներին երկրի բարօրության և կայուն առաջընթացի համար: «Մենք պետք է ամեն ինչ անենք՝ երկրում ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու կյանքը»,-այս մասին հաղորդում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ