Ջոլիին և Փիթին երբեք չի հաջողվում ննջարանում մենակ մնալ
Աշխարհ
Հարավոր տարբերակ է, որ վեց երեխաները պատճառ դառնան ծնողների սեքսից հրաժարվելուն. սակայն Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը գտել են այս ծանր իրավիճակից դուրս գալու միջոցը: Այս մասին հայտնում է Woman.ru-ն:
Վեց երեխաներից կազմված «ավազակախումբը» իրոք լուրջ խոչընդոտ է: Ջոլիին և Փիթին երբեք չի հաջողվում ննջարանում մենակ մնալ: Բրեդ Փիթը չի կաշկանդվում խոսել անձնական և անկողնային կյանքի որոշ դժվարությունների մասին:
The Ellen DeGeneres հեռուսատահաղորդման ժամանակ նա խոստովանեց, որ իրենց տունը երբեմն հիշեցնում է հոգեբուժական կլինիկայի, որտեղ պետք է խիստ ճշգրիտ և հոգեբանական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր երեխային:
«Երեխաները գիտեն, որ մենք հաճախ ունենում ենք գործեր, որոնց միայն մայրիկն ու հայրիկը պետք է մասնակեցեն. իհարկե մեզ փրկում են հյուրանոցները, որտեղ իրականացնում ենք մեր «նախատեսած գործերը»,- անկեղծանում է Փիթը:



















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն