Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի չեզոքության մասին
Աշխարհ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հայտարարել է, որ զինված ուժերը չեն խառնվելու գործող իշխանությունների և ընդդիմության «հակամարտությանը»։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС–ին։
Լեբեդևը որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները՝ հակամարտությանը ԶՈՒ–ի ներգրավվածության մասին, համարել է «սադրանք» և ընդգծել, որ բանակը հետևելու է երկրի Սահմանադրությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ից սկսած Ուկրաինայում շարունակվում են անկարգությունները՝ երկրի գործող իշխանությունների քաղաքականությունից դժգոհ լինելու հետևանքով։ Կիևի կենտրոնում հաճախակի ընդհարումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)