Ռուսաստանի Դաշնային խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի Դաշնային խորհուրդն անհանգստություն է հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդդիմության կողմից հրահրված անկարգությունները բողոքի խաղաղ ցույցերի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն, և այս ամենը կարող է անդառնալի հետևանքներ թողնել Ուկրաինայի և ուկրաինական ժողովրդի համար:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 29-ին, Գերագույն ռադայի արտահերթ նստաշրջանը կշարունակի իր աշխատանքը: Այն գումարվել է ներաքաղաքական սուր ճգնաժամից Ուկրաինան դուրս բերելու նպատակով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ