ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն տարածաշրջան հաջորդ շաբաթ
Աշխարհ
Ինչպես հայտնում է Interfax.az-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կժամանեն հաջորդ շաբաթ: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեն:
«Երկու կողմերը պետք է ջանքեր գործադրեն սադրանքներից խուսափելու համար, որոնք հանգեցնում են լարվածության և բարդացնում են խաղաղ գործընթացը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ամեն ինչ անում են այս ձգձգվող հիմնախնդիրը լուծելու համար»,-ասել է դեսպանը:
Այցի հիմնական նպատակը հակամարտող կողմերի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները շարունակելն է: Այս մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ