ԱՄՆ-ի պետքարտուղարն առաջին անգամ կհանդիպի Ուկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ
Աշխարհ
Այսօր Բավարիայի մայրաքաղաքում կմեկնարկի անվտանգության հարցերով 50-րդ մյունխենյան համաժողովը, որի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպի Ուկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է itarr-tass-ը:
Քերին հեռախոսազրույց է ունեցել Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի, Օլեգ Տյագնիբոկի և Յուրի Լուցենկոյի հետ:
«Սա իմ առաջին հանդիպումն է Ուկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ, որը ենթադրում է առողջ երկխոսություն և խնդիրների վերանայում», -ասել է Քերին:
Հիշեցնենք, որ մյունխենյան համաժողովի օրակարգը վերջին պահին փոփոխության է ենթարկվել. Սիրիայի, Իրանի և կիբերանվտանգության հարցերով նախապես ծրագրված քննարկումներին ավելացել է Ուկրաինայում տիրող ճգնաժամի հարցը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն