Էշթոնը կրկին կմեկնի Կիև` հանգստացնելու Յանուկովիչին
Աշխարհ
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ կրկին կայցելի Կիև: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Ուկրաինայում տիրող իրավիճակը խորին մտահոգություն է առաջացնում, ես հաջորդ շաբաթ Կիև կվերադառնամ և կհանդիպեմ Յանուկովիչի հետ»,- հայտարարել է Էշթոնը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը Կիև էր այցելել երեքշաբթի և չորեքշաբթի, բանակցություններ անցկացրել նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ:
«Ես խորապես մտահոգված եմ Ուկրաինայում կատարվող բռնություններից, ահաբեկչություններից և մարդկանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներից»,-ավելացրել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ