Քեթի Փերին դարձել է Twitter-ի առաջատար օգտատերը
Աշխարհ
Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին դարձել է Twitter միկրոբլոգերի առաջին օգտատերը, ում հետևողների թիվն անցնում է 50 միլիոնից: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Mashable կայքը:
Հայտնի երգչուհուց հետ չի մնում կանադացի երաժիշտ Ջասթին Բիբերը, ով ունի 49,2 միլիոն հետևող: Արդեն տարեվերջին Փերին հակահարված հասցրեց` զրկելով Բիբերին ամենահայտնի միկրոբլոգերի կոչումից:
Բիբերը համարվում էր ամենահայտնի միկրոբլոգերը: Հունվարին նա Twitter-ի առաջին հորիզոնականն էր վերցրել Լեդի Գագայից: Այն ժամանակ նա ուներ մոտավորապես 33 միլիոն հետևող: Այսօր Լեդի Գագան զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը` զիջելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Քեթի Փերին հայտնի է դարձել 2007 թ-ին, երբ թողարկել է իր I kissed a girl երգը, որը դարձել է միջազգային հիթ և զբաղեցրել առաջին հորիզոնականը մի շարք երկրներում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ