Ֆրիսկեի ապաքինման համար հավաքված գումարի մի մասը կուղղվի ծանր հիվանդություն ունեցող երեխաներին
Աշխարհ
Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ապաքինվելու համար «Ռուսֆոնդ» կազմակերպության շնորհիվ հավաքված գումարի` ավելի քան 68 միլիոն ռուբլու 30 միլիոն ռուբլին կուղղվի ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը: Այս մասին հայտնում է pravmir.ru կայքը:
Բարեգործական կազմակերպության նախագահ Լև Ամբինդերը պաշտոնապես հայտարարել է, որ Ֆրիսկեի ապաքինման համար հավաքված գումարի մի մասը կուղղվի ոչ միայն Ռուսաստանի, այլև նաև Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ուռուցքաբանական կլինիկաներում բուժում ստացող ութ երեխաների բուժման ծախսերը հոգալուն:
Գլխուղեղի չորրորդ աստիճանի քաղցկեղով տառապող Ժաննա Ֆրիսկեն բուժում է ստանում Նյու Յորքի ամենալավ մասնագիտացած կլինիկաներից: Նա այժմ անցնում է ճառագայթային թերապիայի փուլեր: Երգչուհու կողքին են նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևը, մոտ ընկերուհի, երգչուհի Օլգա Օռլովան, ով հատուկ ժամանել է ԱՄՆ` ընկերուհուն սատարելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ