Հետազոտողը պնդում է, որ գտել է Շեքսպիրի անհայտ նկարները
Աշխարհ
Վիլյամ Շեքսպիրի արվեստը հետազոտող գերմանացի Հիլդեգարդ Համերշմիդտ-Հումելը պնդում է, որ գտել է անգլիացի դրամատուրգի վաղ շրջանի անհայտ նկարներ: Ըստ գերմանական ԶԼՄ-ների`գտածոն կցուցադրվի փետրվարի 12-ին, իսկ մինչ այդ շատ մանրամասներ գաղտնի կմնան:
Հայտնի է միայն, որ խոսքը գնում է երկու նկարների մասին, որոնցից մեկում Շեքսպիրը ներկայացված է պատանի, մյուսին' հասուն տարիքում: Դրանք ներկայացվելու են հանրությանը գերմանական Մայնց քաղաքի տաճարի թանգարանում: Թանգարանի մասնագետներն արդեն նկարների հետազոտություն են անցկացրել և եկել են եզրակացության, որ այն իսկապես նկարվել է «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության հեղինակի ժամանակակիցների կողմից:
Համերշմիդտ-Հումելը Մայնցի համալսարանի պրոֆեսոր է, հեղինակել է գրքեր և գիտական աշխատություններ' անգլիացի դրամատուրգի մասին: Շեքսպիրի ստեղծագործական և կենսագրական ուղին ուսումնասիրելու ուղղությամբ 60-ամյա հետազոտողն աշխատում է 1972 թվականից: Հանրության բոլոր հարցերին նա կպատասխանի հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում, որը կանցկացվի նկարների ցուցադրությունից առաջ:
Բացի այդ, նա կպատմի նաև Շեքսպիրի հետմահու դիմակի մասին, որը 1775 թվականին Մայնց էր բերել հավաքածուներ կազմող Ֆրանց ֆոն Կեսելշտատը: Համերշմիդտ-Հումելին հաջողվել է ապացուցել դիմակի վավերականությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ