Մյունխենյան խորհրդաժողովի ընթացքում կայացել է ավելի քան 200 երկկողմ հանդիպում
Աշխարհ
Գերմանիայում ընթացող Մյունխենի՝ անվտանգության հարցերին նվիրված 50-րդ խորհրդաժողովի աշխատանքային երկու օրերի ընթացքում կայացել է ավելի քան 200 երկկողմ հանդիպում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է խորհրդաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը: Նա ընդգծել է, որ մյունխենյան խորհրդաժողովը վերջերս գլխավորել է համաշխարհային վերլուծական-փորձագիտական կենտրոնների վարկանշային աղյուսակը, որը կազմում է Փենսյիլվանիայի համալսարանը` հիմնվելով մի քաի հազար մասնագետների և գիտնականների շրջանում անցկացված հարցումների վրա:
«Ես կարող եմ ասել ձեզ, որ մեր խումբը կարողացել է կազմակերպել ավելի քան 200 երկկողմ հանդիպում, որոնք կայացել են վերջին 48 ժամվա ընթացքում: Կարծում եմ, որ մինչև օրվա երկրորդ կես այդ հանդիպումների քանակը կհասնի 250-ի. Սա մեծ ներդրում է խորհրդաժողովի ընդհանուր գործունեության մեջ»,- նշել է Վոլֆգանգ Իշինգերը:
Մյունխենի՝ անվտանգության հարցերին նվիրված 50-րդ խորհրդաժողովը մեկնարկել է հունվարի 31-ին: Համաժողովին մասնակցում են ավելի քան 20 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև արտաքին գործերի և պաշտպանության ավելի քան 60 նախարարներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ